Արցախը մեզ պաշտպանող միջնաբերդն էր․ իսկ կեղծիքներով 49% ձայն հավաքած մարդն իրավունք չունի ասի՝ Արցախի հարցը փակված է․ Մենուա Սողոմոնյան

«Արցախը մեզ պաշտպանող միջնաբերդն էր․ իսկ կեղծիքներով 49% ձայն հավաքած մարդն իրավունք չունի ասի՝ Արցախի հարցը փակված է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Մենուա Սողոմոնյանը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով կազմակերպվել է այց Եռաբլուր զինվորական  պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։ 

Leave a comment