ՀՀ-ն ու Ադրբեջանը ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի․ Պեսկով

Հայաստանն ու Ադրբեջանը, որպես ինքնիշխան պետություններ, իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ի թղթակիցը։

Պեսկովին հարցրել են, թե արդյոք Կրեմլը մտահոգված է Անդրկովկասի և Միացյալ Նահանգների միջև խորացող համագործակցությամբ։ Հարցը տրվել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի տարածաշրջան կատարած վերջին շրջագայության համատեքստում։

«Սրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն ինքնիշխան իրավունք հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ։ Իհարկե, մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ», – ասել է նա։

—00—ԼԱ

Leave a comment