Աշխարհի նախկին 6-րդ ռակետ Գաել Մոնֆիսը Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում 2:6, 6:1, 6:2, 6:0 հաշվով հաղթել է պարագվայցի Ադոլֆո Դանիել Վալյեխոյին ու կրկնել ուշագրավ ցուցանիշ: Ֆրանսիացի թենիսիստ մրցախաղի օրը նշում էր ծննդյան 40-րդ տարեդարձը:
Վերջին 50 տարում Մոնֆիսը երրորդ թենիսիստն է, որը US Open-ում հաղթանակ է տանում 40 տարեկան դառնալուց հետո: Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին US Open-ի կրկնակի չեմպիոն Քեն Ռոզուոլը (42 տարեկանում) ու մրցաշարի 5-ակի հաղթող Ջիմի Քոնորսը (40 տարեկանում), հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ի բաց առաջնությունում Գաել Մոնֆիսի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Լյոներ Տյենը:
Դավիթ Եղիազարյան