https://arm.sputniknews.ru/20260902/irany-harvatsner-e-hascrel-mi-sharq-erkrnerum-gtnvvogh-amerikjan-bazanerin-106382933.html
Իրանը հարվածներ է հասցրել մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաներին
Իրանը հարվածներ է հասցրել մի շարք երկրներում գտնվող ամերիկյան բազաներին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։ 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T12:51+0400
2026-09-02T12:51+0400
2026-09-02T12:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հարսանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_0:0:801:450_1920x0_80_0_0_fb740339e89a2bd089734fcacfe4cdda.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իրանը ԱՄՆ–ի երեկվա հարձակմանը պատասխանել է Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում և Իրաքում գտնվող բազաներին հարվածելով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։Իրանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնեցին, որ ԱՄՆ–ն հարված է հասցրել Իրանի հարավում գտնվող Սիրիկ շրջանին, որտեղ այդ պահին հարսանիք է եղել, հարձակման հետևանքով մի քանի մարդ է մահացել, վիրավորներ կան։ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, իրանական կողմի պատասխանը չուշացավ։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիր ստորագրեցին, սակայն որոշ ժամանակ անց հարվածները վերսկսվեցին։ Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ–ն վերսկսեց Իրանի ուղղությամբ հարվածները, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ սարերի հետևում չէ Իրանի վրա խոշորագույն հարձակումը , որից հետո, ըստ նրա, ոչինչ չի մնա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_f652d60cec933f1a189e47638f562dfe.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հարսանիք
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Իրանը ԱՄՆ–ի երեկվա հարձակմանը պատասխանել է Քուվեյթում, Բահրեյնում, Հորդանանում և Իրաքում գտնվող բազաներին հարվածելով։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Այդհանցագործությանն ի պատասխան այսօր ԻՀՊԿ ցամաքային ուժերի քաջարի զինվորները Հորդանանում, Էրբիլում (Իրաքում) և Բահրեյնում գտնվող ամերիկյան բազաների վրա հարձակումներին զուգահեռ հրթիռների և ԱԹՍ–ների կիրառմամբ հարձակում են իրականացրել Ալի ալ-Սալեմ բազայի (Քուվեյթում. խմբ.) ամերիկացի հրամանատարի գտնվելու վայրի և շտաբի վրա», – ասվում է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածների հետևանքով մի քանի մարդ է զոհվել։