Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

02.09.2026 | 13:05

Անցած գիշեր Ադրբեջանի  Գերանբոյի շրջանի Նիզամի գյուղի մոտ գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է հրդեհով։

Ինչպես հայտնում  են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունների համատեղ հաղորդագրության մեջ։

Միջադեպից անմիջապես հետո նախարարությունների համապատասխան ուժերը, Գերանբոյի շրջանի գործադիր իշխանության հետ համատեղ, ձեռնամուխ են եղել անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների իրականացմանը, և իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։

Միջադեպի կապակցությամբ, անվտանգության միջոցառումների շրջանակում, տարհանվել են հարակից տարածքների բնակիչները։ Հաղորդվում է, որ տուժածներ չկան։  Պայթյունի պատճառները չեն հաղորդվում։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment