Գանձաքար բնակավայրում 6,5 ժամ գազ չի լինի
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Տավուշի մարզի Գանձաքար բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։