Իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նշեց, թե այստեղ որեւէ լավատեսական բան չկա. «Կամուրջները, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը կապում էին իրար, ինքը վաղուց դրանք այրել է։ Այսօր ուղղակի մնացել են որոշակի ավերակներ։ Եվ եթե այսօր դեռեւս կա որոշակի հարաբերություն, որի արդյունքում շահում է Հայաստանը, դա ուղղակի մնացել է Ռուսաստանի նախագահի՝ հայ ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից։ Այսինքն, որպես այդպիսին կառավարությունների համագործակցություն, մենք տեսնում ենք, որ իրականում չկա։ Որովհետեւ այս մարդը անհասկանալի գործողություններ է իրականացնում եւ այդ գործողությունների արդյունքում ինքը միայն վնասում է բոլոր տեսակի շահերին։
Առհասարակ, եթե փորձենք հասկանալ, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը որպես սուվերեն պետություն գոյություն ունի եւ լեգիտիմ հարաբերություններ ունի որեւէ պետության հետ, չկան։ Նույնը, երբ նայում ենք, Արեւմուտքի հետ էլ չկա։ Արեւմուտքը, գուցե, ինչ-որ ձեւով օգնում, աջակցում է այս մարդկանց՝ կառավարիչներին, բայց դա անում է զուտ իր սեփական ծրագրերը իրականացնելով եւ առհասարակ բացարձակ արհամարհելով հայկականությունը, հայ ժողովրդին եւ հայկական շահը»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: