Լոռու մարզում 13 տարեկան տղայի են ծեծել. նա ծայրահեղ ծանր վիճակում է

Բաժանորդագրվել

Անչափահասին բուժկենտրոն են տեղափոխել հենց այն դպրոցից, որտեղ նա սովորում է:

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի – Sputnik. Այսօր Լոռու մարզի դպրոցներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել 13–ամյա մի տղա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Նա 12:50-ի սահմաններում տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Հ.-ին բուժկենտրոն են տեղափոխել հենց այն դպրոցից, որտեղ նա սովորում է։

Ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվում։

Դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Leave a comment