Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիան կրկին արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության բանակցությունների առաջընթացը՝ կասեցնելով միասնական շուկային մուտք գործելու և սոցիալական քաղաքականության վերաբերյալ քննարկումները: Այս մասին հայտնել է Euractiv հարթակը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Բուդապեշտը հրաժարվել է հավանություն տալ բանակցային երկրորդ և երրորդ կլաստերների բացմանը՝ պատճառաբանելով, որ Կիևը նախ պետք է կատարի էթնիկ հունգարացիների իրավունքների վերաբերյալ համաձայնագրի պայմանները:
Հարթակը հիշեցնում է, որ բանակցությունների յուրաքանչյուր փուլի մեկնարկի համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 անդամ պետությունների միաձայն աջակցությունը: Հունգարիան նմանատիպ պահանջներ էր ներկայացրել հուլիսին: