ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ համաձայնության գալ՝ զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ես չեմ փորձում Իրանին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես հաղորդել է կեղծ ABC News-ը։ Ինձ համար միևնույն է՝ կստորագրեն նրանք արդյոք մի համաձայնագիր, որը ոչ մի արժեք չունի իրենց համար», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։
«Ես շատ ավելի նախընտրում եմ մեր ներկայիս իրավիճակը, երբ մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, մինչդեռ նրանց տնտեսությունը լիովին փլուզվում է», – հավելել է Թրամփը։ «Նրանք պարզապես հետաձգում են անխուսափելին։ Ե՞րբ է իրանցի ժողովուրդը ոտքի կանգնելու և կռվելու»։
ԱՄՆ-ի և Իսրայելը պատերազմ սկսկեցին Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կոչ էին անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը Միացյալ Նահանգները վերսկսեց Իրանի դեմ լայնածավալ հարվածները՝ մեղադրելով նրան Հորմուզի նեղուցի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերի պայմանները խախտելու մեջ։