https://arm.sputniknews.ru/20260902/zhamanakavvor-sarecrel-enq-harcy-baghuncy-arcakhi-azh-nakhagahi-yntrutjan-masin-106373232.html
Ժամանակավոր սառեցրել ենք հարցը. Բաղունցը՝ Արցախի ԱԺ նախագահի ընտրության մասին
Ժամանակավոր սառեցրել ենք հարցը. Բաղունցը՝ Արցախի ԱԺ նախագահի ընտրության մասին
Sputnik Արմենիա
Գագիկ Բաղունցը վստահեցնում է՝ Արցախի հարցը մշտապես իրենց օրակարգում է: 02.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-02T10:36+0400
2026-09-02T10:36+0400
2026-09-02T10:36+0400
գագիկ բաղունց
արցախ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106371881_0:0:1501:844_1920x0_80_0_0_315e01cb966d25af281301f24e31918e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը: Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցն է: Օրվա առթիվ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներ են այցելել Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին: Եռաբլուր այցելող քաղաքական գործիչների թվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:Խոսելով Արցախի հարցի մասին, նա ընդգծեց, որ այն իրենց օրակարգում է ու ունի սոցիալական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար բնույթ:
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/02/106371881_20:0:1353:1000_1920x0_80_0_0_d4b6cd1e6745e5f685eef09fda58a253.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ բաղունց, արցախ, եռաբլուր պանթեոն
գագիկ բաղունց, արցախ, եռաբլուր պանթեոն
Բաժանորդագրվել
Գագիկ Բաղունցը վստահեցնում է՝ Արցախի հարցը մշտապես իրենց օրակարգում է:
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցն է: Օրվա առթիվ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներ են այցելել Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին: Եռաբլուր այցելող քաղաքական գործիչների թվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:
«Չկա խնդիր, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն հավաքվում այդ հարցի համար: Լուրջ քննարկումներ են ընթանում, որտեղ հաշվի են առնվում բոլոր քաղաքական և հանրային հարցերը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ այդ հարցը ժամանակավոր սառեցրել ենք»,- ասաց Բաղունցը:
Խոսելով Արցախի հարցի մասին, նա ընդգծեց, որ այն իրենց օրակարգում է ու ունի սոցիալական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար բնույթ: