«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրեն Պապիկյանի կադրային «ռակիրովկաների» արդյունքում Սամվել Գրիգորյանը նախօրեին նշանակվեց 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գրիգորյանն արցախցի է, զորամասի հրամանատար է եղել, դիվիզիայի պետի տեղակալ, իսկ պատերազմից հետո՝ ՊԲ շտաբի պետ, 2023 թվականից հազարավոր արցախցիների հետ նա էլ է հայրենազրկվել ու տեղափոխվել Հայաստան, աշխատանքի անցել ՊՆ-ում:
Սակայն ավելի քան երեք տարի է՝ նրան վարչության պետի տեղակալից առաջ չէին քաշում, քանի որ արցախցի այն զինվորականներից է, որ նիկոլական իշխանության հանդեպ «լոյալ» չէր, այսինքն՝ հլու կամակատար չէր։ Այս նշանակումը ներքին աժիոտաժ է առաջացրել համակարգում։
Սակայն մեր աղբյուրներն այն բացատրում են այն փաստով, որ ՊՆ-ում այնքան կադրային սով է, որ ստիպված նշանակում են անգամ ոչ յուրային պրոֆեսիոնալների, որպեսզի կարողանան բանակը խելքի բերել։ Մեր աղբյուրի խոսքով՝ հիմա գտնում-բերում են նաեւ արցախցի այլ սպաների, որոնց ժամանակին կտրուկ մերժել են` չեն ընդունել համակարգ աշխատանքի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում