Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սեներ Հասրաթյանը գրում է.
««…Կադրերը պետության արյունն են։ Եթե արյունը վարակված է, հիմարություն է ձեռնամուխ լինել մարմնի այլ օրգանների բուժմանը՝ նախապես այն չփոխարինելով»,-ասում էր Արցախում շատերին հայտնի և իր հայացքներով բավականին առանձնահատուկ մտածողներից մեկը՝ երջանկահիշատակ Մուրադ Պետրոսյանը, նույն ինքը՝ Մուրադիկը։
Սիրում էր նաև կրկնել.
«Յուրաքանչյուր ավտորիտար իշխանություն, ամրապնդելով իրեն, ապականում է ժողովրդին և աղքատացնում երկիրը…»։
Տարիներ առաջ ասված այս խոսքերը շատերի կողմից ընկալվում էր որպես անլուրջ ու «ինքնաբավ փիլիսոփայի» մտքի անարդյունք թռիչք: Այնինչ, նա հոգով արդեն կանխազգում էր մեծ արհավիրքի սկիզբը…»։