Ուշակովը տարօրինակ է համարել Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը

Բաժանորդագրվել

Ուշակովը նշել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը տարօրինակ է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայերեն ելույթ ունենալու որոշումը։ Այս մասին նա ասել է Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին։

Բիշքեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում Փաշինյանը հայերեն է ելույթ ունեցել։

«Նա հավանաբար իմացել է, որ հայերենից այլ լեզուներով թարգմանության հնարավորություն կա, և իր ելույթը հնչեցրել է հայերեն։ Նման բան հազվադեպ է լինում։ Որքան հիշում եմ, նախկինում հանդիպումների ժամանակ նա այդպես չէր վարվում», – ասել է Ուշակովը։

Ուշակովը միաժամանակ նշել է, որ Փաշինյանը տիրապետում է ռուսերենին, սակայն Հայաստանի պետական լեզուն հայերենն է։

Leave a comment