Առողջապահական համակարգում մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք ցույց են տալիս, թե արդյոք կատարված աշխատանքներն արդյունք տալիս են, թե ոչ, ասել է Ավանեսյանը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ 2024 թվականի ցուցանիշով Հայաստանում կյանքի միջին տևողությունը դարձել է 78,6 տարեկան, որն արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, և սա է մեր կարևորագույն ձեռքբերումը։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ կյանքի միջին տևողության թվերը սովորաբար ամփոփվում են տարվա կեսին, այդ պատճառով 2025թ.-ի թվերը դեռևս չկան։
Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգում մի քանի կարևորագույն ցուցանիշներ կան, որոնք ցույց են տալիս, թե արդյոք կատարված աշխատանքներն արդյունք տալիս են, թե ոչ:
Նա ընդգծել է, որ ամենակարևորն ու առաջնայինն այս ցուցանիշներից կյանքի միջին տևողությունն է: