Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Սոթքի դպրոցում նախորդ տարվա համեմատությամբ առաջին դասարանցիների թիվն ավելացել է։ Panorama.am-ի հետ զրույցում Սոթքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Մելքոնյանն ասաց, որ այս տարի ունեն տասն առաջին դասարանցի։
«Գյուղում կյանքը եռում է, մարդիկ հետ են գալիս՝ նրանք, որոնք պատերազմից հետո գնացել էին։ Մեր գյուղում՝ Սոթքում ամեն ինչ շատ լավ է։ Այսօր շատ լավ ենք անցկացրել։ Երևանից հյուրեր ունեինք՝ հանրաճանաչ դերասան Հրանտ Թոխատյանն էր եկել՝ երեխաներին ողջունելու, ուրախացնելու։ Շատ լավ դիմավորեցինք, փառք Աստծո»,- հավելեց դպրոցի տնօրենը։