Ռեփեր Թուփաքի սպանությունից 30 տարի անց՝ նոր մեղադրյալ

Լաս Վեգասի երդվյալ ատենակալների դատարանը երկուշաբթի 63-ամյա Դուեյն Քիֆի Դի Դևիսին մեղավոր է ճանաչել ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով։ Դևիսը South Side Compton Crips հանցախմբի նախկին ղեկավարն է, գրում է The Insider-ը։

Դևիսը մեղավոր է ճանաչվել  հրազենի կիրառմամբ սպանության համար։ Դատարանի այս որոշումը կայացվել է նրա նկատմամբ 11-օրյա դատավարության ավարտին։ Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 13-ին։ Ակնկալվում է, որ Դեյվիսը կդատապարտվի ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։ Նա իր դատավարության ժամանակ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը։

Թուփաք Շաքուրը սպանվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ի երեկոյան Լաս Վեգասում: Հարձակումից կարճ ժամանակ առաջ ռեփերը և նրա  ղեկավար Մարիոն Շուգ Նայթը կռվի մեջ էին մտել Օռլանդո  Անդերսոնի հետ, որը Դեյվիսի զարմիկն էր և South Side Compton Crips խմբի անդամ:

Դեյվիսը, ենթադրաբար, Թուփաքի սպանությունը պլանավորել էր վրեժխնդրության համար։ Ռեփերի վրա մի քանի անգամ կրակել են սպիտակ  «Կադիլակից»։ Թուփաքը  հրազենային վիրավորումից մահացել հիվանդանոցում։

Ինչպես նշում է Reuters-ը, ոստիկանությունը վաղուց կասկածում էր Դևիսին սպանության մեղսակցության մեջ, սակայն չէր կարողանում նրան մեղադրանք ներկայացնել։ Գործը տեղից շարժվել և հետաքննությունը վերսկսվել է  այն բանից հետո, երբ նա 2019 թվականին հրապարակել է  իր հուշերը։ Գրքում Դևիսը պատմել էր, որ հարձակման պահին գտնվել է «Կադիլակում» և ատրճանակը փոխանցել է հետևի նստատեղին նստած անձանց։

Նրա պաշտպանությունը պնդում է, որ Դեյվիսի հուշագրությունները չեն կարող օգտագործվել որպես մեղադրանքի հիմք, քանի որ դրանք «գեղարվեստական ​​ստեղծագործություն են, այլ ոչ թե վավերագրություն»:

Կրակ բացած անձի ինքնությունը մնում է անհայտ: Մեքենայում գտնվող բոլոր անձինք, բացի Դեյվիսից, մահացել են, սակայն Նևադայի օրենքի համաձայն՝ Դեյվիսը կարող է մեղադրվել սպանության մեջ, նույնիսկ եթե նա չի սեղմել ձգանը:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment