ԱԺ ընտրություններն են դիմացը, մեջները վախ կա էջմիածնից. Սեւակ Խաչատրյանը՝ ձերբակալությունների մասին

«Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը Ֆեյսբուքում գրառում էր արել այն մասին, որ  վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ, կան խուզարկություններ եւ ձերբակալություններ:

Aravot.am-ի հետ զրույցում Սեւակ Խաչատրյանը հետեւյալը նշեց. «Առավոտից մարդկանց տները խուզարկում են, ձերբակալում, տանում են անհասկանալի պատճառներով՝ Վաղարշապատի ընտրությունների հետ կապված: Ընտրություններից 4 ամիս է անցել, եթե ինչ-որ լուրջ բան լիներ, ավելի շուտ կձերբակալեին, չէին սպասի մինչեւ հիմա: Պարզ է, որ դիմացը  Ազգային Ժողովի ընտրություններն են, մեջները վախ կա էջմիածնից, որը դեռ չի անցել»:

Հետաքրքրվեցինք, թե քանի՞ ձերբակալված կա այս պահին: Սեւակ Խաչատրյանն ասաց, որ ստույգ չի կարող ասել, բայց իր տեղեկություններով այդ մարդկանց թիվը 14-15-ի հասնում: «Փաստաբանները կգան, կհասկանանք, թե իրավական առումով ինչ կա, նաեւ պատգամավորներ են եկել; Փորձում ենք հասկանալ ինչն ինչոց է»,-հավելեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment