Գագիկ Խաչատրյանին պատգարակով են տարել դատարան. տեսանյութ

https://arm.sputniknews.ru/20260901/gagik-khachatrjanin-patgarakvov-en-tarel-dataran-tesanjut-106353389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

71-летний Гагик Хачатрян подвергается бесчеловечному отношению, правовые средства для его защиты исчерпаны — адвокатская группа

Sputnik Արմենիա

71-летний Гагик Хачатрян подвергается бесчеловечному отношению, правовые средства для его защиты исчерпаны — адвокатская группа

2026-09-01T18:44+0400

true

PT1M21S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106353059_0:83:661:578_1920x0_80_0_0_ca41e32987b0460b73fb879d3f1a095d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, видео

հայաստան, видео

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմը Խաչատրյանի նկատմամբ վերաբերմունքը որակում է անմարդկային և պնդում, որ այն հասնում է խոշտանգման։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատգարակով են տարել դատարան։ Խաչատրյանի փաստաբանական խումբը կադրեր է հրապարակել` նշելով, որ նրա բուժման համար ներպետական իրավական հասանելի միջոցները փաստացի սպառվել են, իսկ նախկին պաշտոնյայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատրյանը ձերբակալվել է և տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե։

Փաստաբանները նշել են, որ 71-ամյա Խաչատրյանը չի ստանում իր առողջական վիճակին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն։ Պաշտպանական կողմը նրա նկատմամբ վերաբերմունքը որակում է անմարդկային և պնդում, որ այն հասնում է խոշտանգման։

Ըստ փաստաբանների՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում Խաչատրյանը երկու անգամ կիսագիտակից վիճակում և պատգարակով է տեղափոխվել քննչական գործողությունների մասնակցելու։ Ըստ նրանց՝ չնայած նրա ծանր առողջական վիճակին՝ քննչական գործողությունները շարունակվել են օրեր շարունակ։

Պաշտպանական կողմը հիշեցնում է, որ դեռ 2015 թվականին Խաչատրյանի մոտ ախտորոշվել է ողնաշարի ստենոզ։ Նրա պարանոցային ողնաշարում տեղադրված են հատուկ իմպլանտներ, որոնք, փաստաբանների պնդմամբ, Հայաստանում չեն կիրառվում։

«Բժիշկների և դատաբժշկական փորձագետների եզրակացությունների համաձայն՝ նրան անհրաժեշտ է անհետաձգելի վիրահատական միջամտություն, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել համապատասխան մասնագետների, գործիքների և տեխնիկական պայմանների բացակայության պատճառով»,– ասված է հայտարարության մեջ։

Փաստաբանները նաև նշում են, որ դեռ 2020 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջամտությունից հետո ՀՀ իշխանություններից պահանջվել էր ապահովել Խաչատրյանի պատշաճ բժշկական խնամքն ու բուժումը։

Նրանք նշել է, որ այժմ ՄԻԵԴ-ում քննվում է նրա անունից ներկայացված երկու դիմում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ կյանքի իրավունքի, և 3-րդ՝ խոշտանգումների արգելքի հոդվածների հիմքով։ Ըստ պաշտպանական կողմի՝ երկու դիմումներն էլ հաղորդակցվել են ՀՀ կառավարությանը։

Փաստաբանական խումբը հայտնել է, որ մինչ այժմ գիտակցաբար չի հրապարակել Խաչատրյանի ծանր առողջական վիճակը պատկերող կադրերը՝ հարգելով նրա և ընտանիքի անձնական կյանքն ու արժանապատվությունը։ Սակայն ստեղծված իրավիճակում որոշել է դրանք հանրայնացնել՝ ցույց տալու համար, թե ինչ պայմաններում է նա մասնակցում քննչական գործողություններին։

«Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով»,– ընդգծել են փաստաբանները։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Leave a comment