Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի երկու բնակավայրերի՝ Նովոպավլովկայի և Չերվոնայա Կրինիցայի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Չերվոնայա Կրինիցան գրավել են «Արևելք» զորախմբի ստորաբաժանումները։
Գյուղը գտնվում է Օրեխով քաղաքից դեպի հյուսիս-արևելք։
Նովոպավլովկան, որը գրավել են «Դնեպր» խմբավորման ստորաբաժանումները, գտնվում է Օրեխովից դեպի արևմուտք։