«Նապոլիի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության կենթարկվի

Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը վիրահատության կենթարկվի սրտի հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա շոտլանդացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է թեթև առիթմիա: Մաքթոմինեյն առաջիկա օրերին կենթարկվի ռադիոհաճախային աբլացիայի վիրահատության: Դա նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը թիրախավորում է հյուսվածքի որոշակի հատվածներ՝ սրտի աննորմալ ռիթմը շտկելու համար։

Սպասվում է, որ շոտլանդացին խաղադաշտ կվերադառնա հավաքականների խաղերով պայմանավորված ակումբային դադարից հետո, որն ավարտվում է հոկտեմբերի 6-ին։

Սքոթ Մաքթոմինեյը 2026/27 մրցաշրջանում մասնակցել է Իտալիայի առաջնության երկու հանդիպման: Նրա պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment