Այս աշունն ու ձմեռը կորոշեն ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը, այլև Լեհաստանի անվտանգությունը, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 87 տարի անց չարիքը կրկին թաքնվում է մեր սահմանների մոտ։ Եվ կրկին հազարավոր և հարյուր հազարավոր մարդիկ են մահանում։ Եվ կրկին երեխաներ են մահանում ռումբերի տակ, հենց հարևանությամբ՝ Ուկրաինայում»,- նշել է Տուսկը։
«Այս աշունն ու ձմեռը կարող են վճռորոշ լինել ոչ միայն Ուկրաինայի անկախության, այլև Լեհաստանի և ամբողջ ազատ աշխարհի անվտանգության համար», – ընդգծել է Լեհաստանի վարչապետը։