Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան


Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման և աշխարհաքաղաքական ռիսկերի կառավարման հարցում՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:


ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում նա նշել է, որ Անկարան աշխատում է Ադրբեջանի տարածքով Միջին միջանցքի զարգացման ուղղությամբ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ համատեղ, և այդ առումով կարևորում է համագործակցությունը կազմակերպության շրջանակներում։ 


Նրա խոսքով՝ այդ ոլորտներում համագործակցությունը հսկայական նշանակություն ունի կազմակերպության անդամ երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացման տեսանկյունից։

Դիտումների քանակ9

Leave a comment