Քաղաքականություն
01.09.2026 | 14:48
Մեկ տարուց էլ ավելի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին հակամարտությանը, որը ձգվում էր ավելի քան 30 տարի․ այս մասին Բիշքեկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ՇՀԿ պլյուս ձևաչափով հանդիպմանը։
«Այդպիսով , Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ հակամարտությունների նախկին գոտին, վերածվում է խաղաղության գոտու»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանն արդեն իսկ նավթամթերք է մատակարարում Հայաստան ու ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի հետ համատեղ աշխատում են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման ու նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման շուրջ։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե «հակամարտության մասով ՄԱԿ-ի ԱԽ 4 որոշումները կատարվել է երեք տարի առաջ։ ՄԱԿ-ը որևէ դերակատում չի ունեցել այդ բանաձևերի կատարմանը, Ադրբեջանն ինքն է դա արել»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի