«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ հղած ուղերձում նշել է, որ յուրաքանչյուրն արժանի է անհոգ մանկության և երիտասարդության, արժանապատիվ կրթության և ապահով ու բարեկարգ միջավայրի։
«Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու, որտեղ գյուղի և քաղաքի յուրաքանչյուր երեխա կունենա որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորություն, և որտեղ ոչ մի երիտասարդ ստիպված չի լինի լքել բուհը՝ ուսման վարձը վճարելու ֆինանսական հնարավորություններ չունենալու պատճառով։
Ուժեղ Հայաստան նշանակում է արժանապատիվ դպրոցներ, արժանապատիվ աշակերտներ և ուսանողներ, կրթված ու ինքնավստահ սերունդ, որը վստահ է իր ապագայի նկատմամբ։
Որովհետև ուժեղ երկիրը սկսվում է դպրոցից։ Ուժեղ դպրոցից ծնվում է ուժեղ սերունդ, իսկ ուժեղ սերունդն է կառուցում ուժեղ Հայաստան։
Շնորհավորում ենք Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ։
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, թող նոր ուսումնական տարին լինի խաղաղ, անհոգ, հաջողություններով և նոր գիտելիքներով լի։
Շնորհավորում ենք նաև բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ Ձեր ամենօրյա աշխատանքով դուք ձևավորում եք ոչ միայն գիտելիք ունեցող, այլև արժանապատիվ, պատասխանատու և ուժեղ քաղաքացի։ Ուժեղ Հայաստան՝ հանուն կրթված սերնդի և մեր երեխաների արժանապատիվ ապագայի»,-ասվում է ուղերձում:
ՀՀ-ում սեպտեմբերի 1-ը նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր: