«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը դուբլի հեղինակ է դարձել «Ռայո Վալիեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում ու սահմանել ռեկորդ:
Իսպանիայի հավաքականի 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում 50 գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը պատմության մեջ: Յամալը ռեկորդը սահմանել է 19 տարեկան 49 օրականում, հաղորդում է Opta-ն:
Լամին Յամալը նաև «Բարսելոնայի»՝ 50 և ավելի գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը Խոսեպ Էսկոլան էր, որի ռեկորդը չէր գերազանցվել 91 տարի: 1935-ին Էսկոլան կատալոնական ակումբում 50 գոլի սահմանագիծը հատել էր 20 տարեկան 356 օրականում:
«Ռայո Վալիեկանոյի» դեմ խաղում «Բարսելոնան» հաղթել է 5:2 հաշվով: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել նաև բրազիլացի հարձակվող Ռաֆինյան, մեկ անգամ էլ մրցակիցը գրավել է սեփական դարպասը:
Դավիթ Եղիազարյան