Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեքշաբթի օրը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հղում անելով Նեպալի ոստիկանությանը, հայտնել է, որ երկրի հյուսիսում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1056-ի։
Ավելի վաղ հաղորդվում էր բնական աղետի 974 զոհի մասին։
«Նեպալի ոստիկանության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով սեպտեմբերի 1-ի ժամը 14:00-ի դրությամբ Նեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1056-ի», — ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։