«Մենք միշտ լավ տրամադրություն ունենք, միշտ լավատեսորեն ենք տրամադրված»,-ռուսական լրատվամիջոցին տված ճեպազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Լրատվամիջոցը հետաքրքրվել է՝ ի՞նչ տրամադրությամբ է ռուսական կողմը պատրաստվում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպմանը եւ ի՞նչ է պատրաստվում ներկայացնել։
Հիշեցնենք, Բիշքեքում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում նախատեսված է երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ հարաբերություններն ու Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)