https://arm.sputniknews.ru/20260901/aeraciaji-tnery-chen-qandvi-qaghaqajin-ishkhanutjunnery-ev-bnakichnery-hamadzajnutjan-en-ekel-106335813.html
Աերացիայի տները չեն քանդվի․ քաղաքային իշխանությունները և բնակիչները համաձայնության են եկել
Աերացիայի տները չեն քանդվի․ քաղաքային իշխանությունները և բնակիչները համաձայնության են եկել
Sputnik Արմենիա
Բնակիչներին խոստացել են, որ քանդման աշխատանքները կիրականացվեն այն ժամանակ, երբ կացարաններով ապահովված կլինեն։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T13:20+0400
2026-09-01T13:20+0400
2026-09-01T13:20+0400
տնակ
երևան
ապամոնտաժում
երևանի քաղաքապետարան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106297325_0:78:1500:922_1920x0_80_0_0_0729df2b1c2922d294470b50047c85ac.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ Երևանի քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել։ Շենգավիթ վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բնակիչներից մեկը։Ինչպես հայտնել ենք, երեկ Աերացիայում լարված իրավիճակ էր ստեղծվել․ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ գնացել էին տարածք՝ 4 շինություն ապամոնտաժելու, բնակիչները թույլ չէին տալիս։Թե որտեղ է կացարանը լինելու, բնակիչներին հայտնի չէ, առայժմ պետք է դիմումներ գրեն ու սպասեն։Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինաղբ չթափվի։ Միաժամանակ նրանք հերքում են վարչական շրջանի ղեկավարի մեղադրանքները, թե թույլ են տվել գումարի դիմաց տեղում շինարարական աղբ թափել։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/1f/106297325_84:0:1417:1000_1920x0_80_0_0_c0055a392dc6b2d7fd3728bb4de23c72.jpg.webp
տնակ, երևան, ապամոնտաժում, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ
տնակ, երևան, ապամոնտաժում, երևանի քաղաքապետարան, տեսանյութեր, տեսանյութ
Բնակիչներին խոստացել են, որ քանդման աշխատանքները կիրականացվեն այն ժամանակ, երբ կացարաններով ապահովված կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Աերացիայի տները չեն ապամոնտաժվի․ Երևանի քաղաքային իշխանություններն ու բնակիչները համաձայնության են եկել։ Շենգավիթ վարչական շրջանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բնակիչներից մեկը։
«Ասեցին՝ ապրեք էնքան, մինչև ձեզ չապահովենք կացարանով։ Մոտիկացեք, դիմումներ գրեք»,- ասաց նա։
Թե որտեղ է կացարանը լինելու, բնակիչներին հայտնի չէ, առայժմ պետք է դիմումներ գրեն ու սպասեն։
Իրենց հերթին բնակիչներն էլ համաձայնել են՝ հետևելու են, որ տարածքում շինաղբ չթափվի։ Միաժամանակ նրանք հերքում են վարչական շրջանի ղեկավարի մեղադրանքները, թե թույլ են տվել գումարի դիմաց տեղում շինարարական աղբ թափել։