Թուրքիան կշարունակի նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմանը։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք կշարունակենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը։ Ձեռք բերված խաղաղությունը կենսական ուժի աղբյուր կդառնա մեր տարածաշրջանի համար», – Էրդողանի խոսքերն է մեջբերում նրա գրասենյակը։
Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր։ Էրդողանն ընդգծել է էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում երկու երկրների միջև հետագա համագործակցության կարևորությունը։
Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» սկզբունքին համապատասխան բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից։ Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ քայլերի նշանակությունը «հատկապես նկատելի է տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակի ֆոնին»։
Էրդողանը Ալիևին հրավիրել է մասնակցելու Անթալիայում կայանալիք COP31 կլիմայական գագաթնաժողովին։
Sputnik Արմենիա