Բիշքեկում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իսհաք Դարի հետ։ Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի ընդլայնման հարցերի և տարածաշրջանային զարգացումներին:
Հայաստանն ու Պակիստանը վերջերս են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Մինչ այդ Պակիստանը չէր ճանաչում ՀՀ–ն։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2025 թ. օգոստոսի 31-ին։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ընդլայնված կազմով «ՇՀԿ+» նիստը, որին հատուկ հրավերով մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Նիստի ավարտին նախատեսվում է ընդունել կազմակերպության քառորդդարյա հոբելյանին նվիրված հռչակագիր: