Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում՝ ընդգծելով, որ խաղաղության ձեռքբերումը նոր խթան կհաղորդի տարածաշրջանի զարգացմանը։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ՝ ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության։
Կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։