ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են Բիշքեկյան հռչակագիրը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարները կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով Ղրղզստանի մայրաքաղաքում ստորագրել են ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված Բիշքեկյան հռչակագիրը։

Ստորագրվել են ՇՀԿ-ի 25-ամյակին նվիրված Բիշքեկյան հռչակագիրը, ՇՀԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու Համընդհանուր կենտրոնի մասին կանոնադրությունը, ՇՀԿ հակաթմրանյութային կենտրոնի գործադիր կոմիտեի մասին կանոնադրությունը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր։

Ղրղզստանն այս տարի, որպես կազմակերպության նախագահող երկիր, հյուրընկալում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը։ ՇՀԿ-ի և «ՇՀԿ+» ձևաչափի շրջանակում անցկացվող միջոցառումներին մասնակցում են 17 երկրների և վեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Միջոցառումներն անցկացվում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի նախագահությամբ։

Leave a comment