Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի սեպտեմբերին ԱՄՆ կատարելիք այցին։
«Ես անհամբեր սպասում եմ նրան հյուրընկալելուն։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ինչպես տեսնում եք», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի առաջնորդի այցը Միացյալ Նահանգներ ակնկալվում է սեպտեմբերի 24-ին։