Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Բիշքեկում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Ռուսաստանի ղեկավարի և Իրանի նախագահի միջև երկկողմ բանակցությունները նախատեսված են երեքշաբթի օրը։
«Վաղը կքննարկվի Իրանի շուրջ Պարսից ծոցում ստեղծված իրավիճակը։ Նախագահ Պեզեշկյանը անպայման կտեղեկացնի Պուտինին զարգացումների մասին», – ասել է Պեսկովը։
Նախագահները առաջիկա հանդիպման ժամանակ կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները։