https://arm.sputniknews.ru/20260901/htskhn-gazprvom-armeniaji-het-qnnarkel-e-hh-energetik-hamakargi-husaliutjan-harcy-106327335.html
ՀԾԿՀ–ն «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկել է ՀՀ էներգետիկ համակարգի հուսալիության հարցը
ՀԾԿՀ–ն «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկել է ՀՀ էներգետիկ համակարգի հուսալիության հարցը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հրազդան-5»–ի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ համակարգի կայունության ապահովման հարցերը։ 01.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-01T10:15+0400
2026-09-01T10:15+0400
2026-09-01T10:18+0400
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ)
«գազպրոմ արմենիա» ընկերություն
ատոմային էներգետիկա
էներգետիկա
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106323560_219:404:1927:1365_1920x0_80_0_0_5da178d789a534f15e5ad12e83a88c0f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Հրազդան-5» էներգաբլոկ։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Ընկերության ներկայացուցիչները ՀԾԿՀ–ի պատվիրակությանը ծանոթացրել են կայանի աշխատանքին, դրա տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումների արդյունքներին։ Հանձնաժողովի նախագահը և անդամները զննել են կայանի արտադրական և ինժեներական ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական հանգույցները։Նշվում է, որ «Հրազդան-5» էներգաբլոկը խոշորագույն և ամենահուսալի էլեկտրաէներգետիկ օբյեկտներից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ ոլորտի կայունությունը։ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է էներգետիկ ոլորտի ընկերությունների հետ պարբերական փոխգործակցության և շահագործման հարցերում համատեղ աշխատանքի կարևորությունը։«Հրազդան-5» էներգաբլոկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ «Գազպրոմ Արմենիան» ձեռք է բերել անավարտ կառույցի ակտիվները 2006 թվականին, որից հետո ավարտել է դրա կառուցումն ու արդիականացումը։Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը պետք է նորից վերանայել. ՓաշինյանԷներգաբլոկը Հայաստանի էներգետիկ համակարգին միացվել է 2012 թվականի հունվարին, իսկ կայանը սկսել է շահագործվել 2013 թվականի դեկտեմբերին։ Դրա հզորությունը 467 ՄՎտ է։ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ կայանը գործարկումից ի վեր արտադրել է մոտ 9.7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106323560_141:0:1961:1365_1920x0_80_0_0_d396d322bddcfd64f5d80174d1e8e780.jpg.webp
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), «գազպրոմ արմենիա» ընկերություն, ատոմային էներգետիկա, էներգետիկա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (հծկհ), «գազպրոմ արմենիա» ընկերություն, ատոմային էներգետիկա, էներգետիկա, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հրազդան-5»–ի արդյունավետ և հուսալի շահագործման, ինչպես նաև ՀՀ էներգետիկ համակարգի կայունության ապահովման հարցերը։
Ընկերության ներկայացուցիչները ՀԾԿՀ–ի պատվիրակությանը ծանոթացրել են կայանի աշխատանքին, դրա տեխնիկական հնարավորություններին և վերջին տարիներին իրականացված վերազինումների արդյունքներին։ Հանձնաժողովի նախագահը և անդամները զննել են կայանի արտադրական և ինժեներական ենթակառուցվածքները, ինչպես նաև հիմնական տեխնոլոգիական հանգույցները։
Նշվում է, որ «Հրազդան-5» էներգաբլոկը խոշորագույն և ամենահուսալի էլեկտրաէներգետիկ օբյեկտներից մեկն է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ ոլորտի կայունությունը։
«Ներկայում, հաշվի առնելով ՀԱԷԿ-ի պլանային նախազգուշական վերանորոգման համար իրականացրած դադարեցումը, էներգաբլոկն ապահովում է էլեկտրաէներգիայի անհրաժեշտ ծավալների արտադրություն»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել է էներգետիկ ոլորտի ընկերությունների հետ պարբերական փոխգործակցության և շահագործման հարցերում համատեղ աշխատանքի կարևորությունը։
«Հրազդան-5» էներգաբլոկը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ «Գազպրոմ Արմենիան» ձեռք է բերել անավարտ կառույցի ակտիվները 2006 թվականին, որից հետո ավարտել է դրա կառուցումն ու արդիականացումը։
Էներգաբլոկը Հայաստանի էներգետիկ համակարգին միացվել է 2012 թվականի հունվարին, իսկ կայանը սկսել է շահագործվել 2013 թվականի դեկտեմբերին։ Դրա հզորությունը 467 ՄՎտ է։ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ կայանը գործարկումից ի վեր արտադրել է մոտ 9.7 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։