Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։
Զրույցի ընթացքում նրանք ընդգծել են, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա։
Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ։
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։