Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքում տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտի վրա անօդաչուների հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
3 տղամարդ բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել։
Շտապօգնության բրիգադները վիրավորներին Վալույկիի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։