Ուկրաինան սկսել է պլանավորել նախագահական ընտրությունները և Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրերի վերաբերյալ հանրաքվեն, որոնք երկուսն էլ նախատեսված են մինչև մայիսի 15-ը: Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ թերթի՝ այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո՝ ուկրաինական հակամարտությանը գարնանը վերջ տալու նպատակով:
Թերթը նաև նշել է, որ Զելենսկին կարող է փետրվարի 24-ին հայտարարել հանրաքվեի և ընտրությունների մասին: Նրա շրջապատը հայտարարել է քվեարկությունը հնարավորինս շուտ անցկացնելու պատրաստակամության մասին՝ չնայած առկա լոգիստիկ դժվարություններին:
Ավելի ուշ, Ուկրաինայի նախագահական վարչակազմի աղբյուրը, РБК-Украина-ի փոխանցմամբ, արձագանքել է Financial Times-ի այս հաղորդագրությանը․ «Քանի դեռ անվտանգություն չկա, հայտարարություններ (ընտրությունների մասին) չեն լինի»։