20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից


Մասիս խոշորացված համայնքի Հովտաշատ բնակավայրի մի հատվածն արդեն 20 օր զրկված է ջրից: Սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատման համար օգտագործվող տեխնիկան է վնասել ջրագիծը: Համայնքի ղեկավարը արտառոց ոչինչ չի տեսնում, որ մարդիկ տևական ժամանակ ջրի խնդիր ունեն, ասում է՝ ավելի լուրջ պրոբլեմներ կան համայնքում: Թե ինչու են ուշացնում ջրագծի վերականգնումը՝ ըստ համայնքապետի՝ պետք է մասնագետները զոդեին խողովակը, սակայն, 20 օր անց պարզել են, որ դա հնարավոր չէ, այլ լուծում պետք է գտնել:


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Leave a comment