«Հարավկովկասյան երկաթուղիների» հարցով Միրզոյանը ռուսական կողմից ազդակ է ստացել

https://arm.sputniknews.ru/20260831/haravkvovkasjan-erkatughineri-harcvov-mirzvojany-rusakan-kvoghmic-azdak-e-stacel-106319048.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103244731_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2acd6d568ca9a38a17522b630e6ecdb7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), արարատ միրզոյան

հայաստան, ռուսաստան, հարավկովկասյան երկաթուղի (հկե), արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

ՀՀ ԱԳ նախարարի գնահատմամբ` կարելի է ասել, որ սա մերժում չէ ռուսական կողմից, եթե փորձում են հասկանալ առաջացած խնդիրն ինչպես լուծել։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վերջին ազդակը, որ հայկական կողմը ստացել է ռուսական կողմից «Հարավկովկասյան երկաթուղիների»` Երասխ–Նախիջևան և Ախուրիկ–Թուրքիա սահմանային հատվածները վերականգնելու հարցով, եղել է 2–3 օր առաջ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Այդ ազդակը խոսում է այն մասին, որ իրենք պատրաստակամ են հասկանալ, քննարկել նյուանսները, թե ով որքան է ներդնելու և այլն»,– նշել է նախարարը։

Ըստ նրան` կարելի է ասել, որ սա մերժում չէ ռուսական կողմից, եթե փորձում են հասկանալ առաջացած խնդիրն ինչպես լուծել։ Այժմ, Միրզոյանի խոսքով` քանի որ ռուսական կողմից այս ազդակը նոր է ստացել, պատկան գերատեսչությունները կներգրավվեն և կհասկանան` ինչ պետք է անել։

Նշենք, որ հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հատվածների վերանորոգման համատեքստում։ Մայիսին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր միջոցներով կվերակառուցի այդ հատվածները։

Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկեց վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ որևէ երկրի՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարեց, որ չի առարկում երկաթուղիների կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ ռուսական կողմի համաձայնության դեպքում: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշեց, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

Leave a comment