https://arm.sputniknews.ru/20260831/mvot-orers-hajtni-kdarna-vor-adrbejanakan-ynkerutjunnery-meznic-apranq-en-gnum-mirzvojan-106319166.html
Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները մեզնից ապրանք են գնում. Միրզոյան
Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները մեզնից ապրանք են գնում. Միրզոյան
Sputnik Արմենիա
2025թ–ի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները։ Հայկական կողմցի դեռ ոչ մի ապրանք չի արտահանվել Ադրբեջան։ 31.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-31T23:07+0400
2026-08-31T23:07+0400
2026-08-31T23:07+0400
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
արարատ միրզոյան
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889970_0:63:1200:738_1920x0_80_0_0_a9000245129be0f80b4549e7de8a41c0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին, թե Հայաստան–Ադրբեջան առևտուրը կարծես թե միակողմանի է և միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։Հիշեցնենք, որ 2025թ–ի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2025–ի դեկտեմբերից մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 000 տ հացահատիկ, շուրջ 9 000 տ պարարտանյութ, 1 136 տ պրոպան, 133 տ ալյումին, 1 114 տ ածուխ և 67 տ փայտ։ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերք՝ շուրջ 15 000 տ դիզելային վառելիք և շուրջ 5 000 տ ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին:
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100889970_67:0:1134:800_1920x0_80_0_0_c9fd19aaf9b7c42979874741a7b3b0ac.jpg.webp
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, առևտուր
հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, արարատ միրզոյան, առևտուր
2025թ–ի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները։ Հայկական կողմցի դեռ ոչ մի ապրանք չի արտահանվել Ադրբեջան։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Մոտ օրերս հայտնի կդառնա, որ ադրբեջանական ընկերությունները հայաստանյան ընկերություններից ապրանք են գնում։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությունը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին, թե Հայաստան–Ադրբեջան առևտուրը կարծես թե միակողմանի է և միայն Ադրբեջանից են ապրանքներ գալիս Հայաստան։
«Արդեն Հայաստանը Ադրբեջանին կվաճառի ապրանք։ Դարձա՞վ երկկողմ. հիմա կլինի և առք, և վաճառք»,– հայտարարել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ 2025թ–ի տարեվերջին Ադրբեջանից Հայաստան հասան բենզինի առաջին խմբաքանակները։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` 2025–ի դեկտեմբերից մինչ օրս Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 49 000 տ հացահատիկ, շուրջ 9 000 տ պարարտանյութ, 1 136 տ պրոպան, 133 տ ալյումին, 1 114 տ ածուխ և 67 տ փայտ։
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերք՝ շուրջ 15 000 տ դիզելային վառելիք և շուրջ 5 000 տ ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին: