ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ու տեղափոխում են Երևան: Տեղեկությունը հայտնում է 24news–ը։
Թե ինչ քրեական գործի շրջանակում է ձերբակալվել նա, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Նոյեմբերյանի ավագանու անդրանիկ նիստում նա ընտրվեց համայնքի ղեկավար։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր առավել շատ ձայներ (շուրջ 44%), ընդդիմադիր երկու ուժերը՝ «Ապրելու երկիրը» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, կոալիցիա կազմեցին և ընտրեցին Աղաբաբյանին։