Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ ուժերի վրա իրանական հարձակմանը: Այս մասին Fox News-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք ուժեղ հարված ենք հասցնելու նրանց։ Լինելու է պատասխան»,- հայտնել է Թրամփը:
Ավելի վաղ ԻՀՊԿ-ն հարվածել է Հորդանանում ամերիկյան բազաներին, որի հետևանքով ոչնչացվել են տեխնիկական սպասարկման ենթակառուցվածքները և կործանիչների տեղակայման վայրերը: