Աշանն ապրում է ամեն մեկիս սրտում. Հերմինե Ավագյան

«Ապառաժ». Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքը 4-րդ անգամ է համագյուղական հավաք կազմակերպում:

«Արցախի ու մեր լուսավոր Աշան գյուղի կորստից հետո ծնվեց մի պարտավորություն․ չլռել, չհանձնվել ու պահել մեր գյուղի ոգին։ Չորս ընկերներով` Արմենի, Լենայի ու Վահագնի հետ հիմնադրեցինք «Աշան» ՀԿ-ն։ Մեր կողքին կանգնեցին գյուղի ավագները՝ իրենց խորհուրդներով, Սփյուռքի մեր ընկերներն իրենց աջակցությամբ ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող աշանցիները…

…Քանի դեռ մենք հիշում ենք, հավաքվում ենք ու արարում, Աշանը ապրում է՝ ամեն մեկիս սրտում, մեր գործում ու մեր սերունդների հիշողության մեջ». Հերմինե Ավագյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment