Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Aeroflot ավիաընկերությունը սկսել է իրականացնել կանոնավոր չվերթեր Կրասնոդարի և Գյումրիի միջև, հայտնում է Կրասնոդարի միջազգային օդանավակայանը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Երթուղում կօգտագործվեն Airbus A320 ինքնաթիռներ՝ էկոնոմ և բիզնես դասերով:
Առաջին չվերթն արդեն իրականացվել է նոր ուղղությամբ։