Վարորդը «Dodge»-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է

Օգոստոսի 30-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23։30-ի սահմաններում Թաիրով համայնքի Երևանյան փողոցում Երևանի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գ.-ն իր վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 71-ամյա Անահիտ Մ.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։

 Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտես էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Leave a comment