Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղան մահացել է

Բաժանորդագրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29–ին. Վանաձորի «Տարոն» թաղամասում երեխան անզգուշաբար ընկել էր 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանից` պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով։ Նրան սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։ Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի հատվածում։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment