Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայերեն գրառում է կատարել X-ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին․
«Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։
Հնդկաստանի և Հայաստանի համագործակցությունը, հավանաբար, զարգացում կունենա պաշտպանության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, կրթության, դեղագործության և այլ ոլորտներում։
Մենք վստահ ենք, որ առաջիկայում կխորացնենք առևտրային և ներդրումային կապերը»։