Իրաքի կառավարությունը մերժել է սեպտեմբերի 30-ից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը։
Սեպտեմբերի 30-ը կառավարության կողմից սահմանված ամսաթիվն է Արաբական Հանրապետությունից բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերման համար։ Այս մասին հայտարարել է Իրաքի կաբինետի խոսնակ Հեյդար ալ-Աբուդին։
«Վարչապետ Ալի ալ-Զաիդին մերժել է երկրում միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո պահելու առաջարկը», – հայտարարել է նա։ Խոսնակը չի մանրամասնել, թե որ երկիրն է կամ երկրների խումբն է առաջարկել այս նախաձեռնությունը։
Հուլիսի սկզբին ալ-Զաիդին հայտարարել էր, որ միջազգային կոալիցիոն զորակազմը կավարտի իր պարտականությունները Իրաքում 2026 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նա նաև ընդգծել է, որ «իրաքյան ուժերն այժմ ի վիճակի են ինքնուրույն պաշտպանել երկիրը»։